Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գերմանիան 10,5 մլրդ դոլար կհատկացնի ամերիկյան F-35 կործանիչներ գնելու համար

Գերմանիան 10,5 մլրդ դոլար կհատկացնի ամերիկյան F-35 կործանիչներ գնելու համար

Գերմանիան 10 միլիարդ եվրո (10,5 միլիարդ դոլար) կհատկացնի 35 ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների գնման համար։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Bloomberg-ը` ներկայացնելով կառավարության համապատասխան փաստաթուղթը։

Դրանից բխում է, որ մատակարարումները նախատեսված են 2026 թվականից մինչև 2029 թվականն ընկած ժամանակահատվածում։ Կործանիչների ձեռք բերման գումարը կհատկացվի Գերմանիայի զինված ուժերի հզորացման հատուկ հիմնադրամից՝ 100 միլիարդ եվրոյի չափով:
Գործակալության տվյալներով՝ Բեռլինը կստանա նաև «երկիր-օդ» դասի հրթիռներ։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: