Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գերմանիան կշարունակի ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային. Շոլց

Գերմանիան ապագայում կշարունակի ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային, արդեն մատակարարել է արդյունավետ շատ սպառազինություններ՝ «գործողության շատ մեծ շառավղով»: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, օգոստսի 11-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Մենք դա անում ենք (Ուկրաինային աջակցում ենք), ինչպես դուք գիտեք, զգալի չափով վերջ տալով նախկին շատ պրակտիկաների, երբ մենք զենք ենք մատակարարում. շատ շատ, գործողության շատ մեծ շառավղով, շատ արդյունավետ: Եվ մենք կշարունակենք դա անել մոտ ժամանակներս»,- ասել է Շոլցը՝ հայտարարելով, որ Գերմանիան կշարունակի Կիեւին ցույց տալ նաեւ ֆինանսական օգնություն: Կանցլերն Ուկրաինայի իրադարձությունները համարել է «լրջագույն մարտահրավեր» Գերմանիայի համար՝ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը որակելով «իրականության փոփոխություն»: