Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գերմանիայի Կանաչների առաջնորդը ԵՄ-ին կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ

Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Միություն-90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Օմիդ Նուրիպուրը Եվրամիությանը (ԵՄ) կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ այնտեղ տիրող անկարգությունների ֆոնին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը Der Spiegel-ին հրապարակված հարցազրույցում։

«ԵՄ-ն պետք է ընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները: Օրինակ, բողոքի ցույցերը ճնշելու համար մեղավորները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել՝ անկախ նրանց կոչումից»,-ասել է Նուրիփուրը: Միաժամանակ, նրա խոսքով, անընդունելի է իրանական վերնախավի  երեխաներին եվրոպական հեղինակավոր բուհեր սովորելու ուղարկելը։ «Սա պետք է դադարեցվի»,-ասել է Կանաչների կուսակցության համանախագահը։

«Ազգային մակարդակով մենք պետք է վերջապես վերջ դնենք Համբուրգի իսլամական կենտրոնին (Գերմանիայում և Եվրոպայում իրանական շիաների հնագույն մզկիթներից մեկը). այն ռեժիմի ամենակարևոր լրտեսական բույնն է Գերմանիայում և նաև մեր երկրում հետապնդում է բազմաթիվ իրանցիների»,- պնդում է Նուրիպուրը՝ հավանական համարելով, որ կենտրոնը պատասխանատու է նաև վտարանդի իրանական ընդդիմությանը լրտեսելու համար։

«Կենտրոնը նույնիսկ կազմակերպում է իսլամիստ ռազմական հանցագործների հուղարկավորությունը Գերմանիայի կենտրոնում, ժամանակն է վերջ դնել Համբուրգի իսլամական կենտրոնին»,-եզրափակեց նա։

Միաժամանակ Նուրիպուրն ընդգծել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը շատ է աշխատում, որպեսզի ԵՄ երկրները նոր պատժամիջոցներ սահմանենԻրանի դեմ։