Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գերմանիայում շոկի մեջ են. ԱԳ նախարարը Մոսկվային «նվեր» է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը Կրեմլին նվեր է արել՝ հայտարարելով, թե «Եվրոպան կռվում է Ռուսաստանի դեմ»:

Այս մասին Focus պարբերականում հրապարակված հոդվածում Գերմանիայի «Քրիստոնյա-Դեմոկրատական» միության անդամ Ֆրիդրիխ Մերցն է գրել:

Հոդվածագրի խոսքով՝ Մոսկվան այս խոսքերը կարող է հօգուտ իրեն ծառայեցնել: «Նման սխալներն անթույլատրելի են՝ հատկապես, երբ այն հնչում է Եվրոպական Խորհրդի՝ լավ պատրաստված ներկայացուցիչների առջև: Նման լարված իրավիճակում խիստ կարևոր է հետևել յուրանքաչյուր բառի,- գրել է Մերցն ու ավելացրել,- Վատ խոսել բոլորն էլ կարող են, բայց տեղի ունեցածը ներկաների վրա տպավորություն կարող է թողնել, որ Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը երկրի ներքին քաղաքականության հարցում միասնական դիրքորոշում չունի»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը, հոդվածագրի համոզմամբ, անզգույշ այնպիսի խոսքեր է ասում, որոնք «զինում» են Ռուսաստանին:

«Այս ծանր ժամանակներում նման ներքին քաղաքականությունն անվտանգության ոլորտում հղի են տանուլ տալու բռնության դեմ մեր պայքարը»,- ավելացրել է հոդվածագիրը:

Նշենք, որ ելույթ ունենալով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստի ժամանակ՝ Բերբոկը մասնավորապես հայտարարել էր. «Եվրոպան կռվում է Ռուսաստանի դեմ, ու մենք պարտավոր ենք Ուկրաինային ավելի մեծ օգնություն ցուցաբերել»:

Սևակ Վարդումյան