Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ղազախստանի ընտրություններում ԱՊՀ դիտորդների առաքելությունը կգլխավորի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը

Ղազախստանի ընտրություններում Անկախ Պետությունների Համագործակցության դիտորդների առաքելությունը, որը, ինչպես սպասվում է, կգլխավորի ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը, պլանավորում է աշխատանքը սկսել փետրվարի վերջին։ Երեքշաբթի, պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին, ասել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Մենք զբաղվում ենք առաքելության ձևավորմամբ: Ենթադրվում է, որ այն կղեկավարի իմ առաջին տեղակալ  Լեոնիդ Անֆիմովը: Կարծում եմ, որ 20 օրից այնտեղ կգնա անդրանիկ խումբ, կբացվի առաքելության շտաբը, կարճաժամկետ դիտորդները սովորաբար ժամանում են ընտրություններից երեք օր առաջ»,-ասել է Լեբեդևը։

ԱՊՀ գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ առաքելությունը կձևավորվի և կսկսի աշխատել ժամանակին։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 19-ին հրամանագիր է ստորագրել 7-րդ գումարման Մեջիլիսը` խորհրդարանի ստորին պալատը ցրելու և մարտի 19-ին պատգամավորների արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: Այդ օրը նախատեսվում են նաև տեղական բոլոր մակարդակների ներկայացուցչական մարմինների (մասլիխաթների) պատգամավորների արտահերթ ընտրություններ։ Մեջիլիսի ընտրություններն անցկացվելու են խառը ընտրակարգով՝ պատգամավորների 70%-ը կընտրվի համամասնական ցուցակներով, 30%-ը՝ միամանդատ ընտրատարածքներում։