Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ղազախստանում սկսում են դադարեցնել ռուսական ալիքների հեռարձակումը

Beeline ընկերությունը Ղազախստանում դադարեցնում է ռուսական ալիքների հեռարձակումը, հայտնում է Ինտերֆաքսը։ Ղազախստանի տեղեկատվության նախարար Դարհան Կըդըրալին հայտարարել է, որ պատճառը տնտեսական է, այլ ոչ թե քաղաքական։

«Նրանք վերլուծում են իրենց օգտատերերի նախընտրությունները, իրենց լսարանը, դրա հիման վրա մասնավոր որոշումներ կայացնում», – մեկնաբանել է նախարարը։

Հոկտեմբերի 5-ից Բիլայնը Ղազախստանում դադարեցնում է հետևյալ հեռուստաալիքների հեռարձակումը՝  “Дом кино”, “Победа”, “О!”, “Первый канал СНГ”, “НТВ МИР”, “Карусель International” (ВГТРК), “Россия 24” (ВГТРК), “Музыка Первого”, “РТР Планета” (ВГТРК), “Время: далекое и близкое”, “Телекафе”, “Поехали”, “Дом кино Premium HD”, “Бобёр”, “Россия К” (ВГТРК).