Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ղազինյան. Աշխարհի աչքերում մենք բոլորս նիկոլ ենք

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազաինյանը գրում է.

«Աշխարհից մի բողոքեք, աշխարհի աչքերում մենք բոլորս նիկոլ ենք ու դա փաստ է:

Անցած տարվա ընտրությունները շատ խորքում համապետական հանրաքվե էր, որին դրված էր մեկ հարց. համաձայն ե՞ք Արցախը հանձնել ադրբեջանին:

Իսկ ընդդիմության բողոքի զանգվածային ցույցերը, նույն աշխարհի աչքերում, ընդամենը դեմոքրսի էր, որտեղ ընդդիմությունը՝ լինելով «ազգայնական ու ռևանշիստական», պայքարում էր խաղաղության դեմ ու պատերազմ էր ուզում:

Հ.Գ. Լավրովը բողոքելու և դժգոհելու իրավունք չունի, քանի որ իր ղեկավարը, բացառապես իր շահերից ելնելով ու Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու նպատակով, վերջին երկու տարիների ընթացքում առնվազն երեք անգամ փրկել է Փաշինյանի իշխանությունը կործանումից»։