Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ղազինյան. Ֆրանսիան ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը սխալվեց

ԱԺ նախկին պատգամավոր  Արթուր Ղազինյանը գրում է.

«Ֆրանսիան ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը սխալվեց

Ֆրանսիայի ԱԺ-ի գրեթե միաձայն ընդունած բանաձևը և դրա նկատմամբ Ֆրանսիայի կառավարության դրական վերաբերմունքն ապացուցեցին, որ Արցախի հարցում պահանջների նշաձողի իջեցման միջազգային պահանջ ուղղակի  գոյություն չունի:

Հաշվի առնելով Արցախի հարցով Ռուսաստանի և Ֆրանսիայի հրապարակային հայտնած դիրքորոշումները կարելի է եզրակացնել, որ Արցախի հարցում պահանջի նշաձողն իջեցնելու Փաշինյանի հայտարարությունն ինքնագործունեություն էր, իսկ դրա դրդապատճառները թաքնված են Ալիևի հետ նրա ունեցած բանավոր պայմանավորվածությունների մեջ:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անվիճարկելի և բնական իրավունք է, որը չեն կարող չեղարկել ոչ Ալիևը, ոչ Էրդողանը, և առավել ևս ոչ Փաշինյանը:

Արցախը եղել է, կա և լինելու է հայկական»։