Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գնաճն ամենուր է. ֆրանսիացիները նախատեսում են Սուրբ Ծննդյան տոներին ավելի քիչ նվերներ գնել

Գնաճի և պարենային ապրանքների գների աճի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին շատ ֆրանսիացիներ ստիպված են հրաժարվել սովորական մթերքներից և նախատեսում Սուրբ Ծնունդին ավելի քիչ նվերներ գնել։ Այս մասին «Ռիա Նովոստի»-թղթակցին ասել են Փարիզի բնակիչները։

Այս օրերին Փարիզի հյուսիսում գտնվող Կրիմ մետրոյի կայարանի մոտ ամեն տարի մարդաշատ է. այստեղ են գտնվում հիմնական մրցակից մանրածախ առևտի խանութները՝ Աշան (Auchan), Քարֆուր (Carrefour) և Lidl (Lidl): Գները պահվում են նույն մակարդակի վրա, բայց դուք կարող եք տեսնել, թե ինչպես են փարիզցիները թողնում մի խանութն ու գնում մյուսը՝ ավելի շահավետ առաջարկների որոնման համար:

Փարիզի բնակիչները միաձայն նշում են, որ գրեթե բոլոր ապրանքների գներն աճել են։  Կաթոլիկների համար տարվա գլխավոր՝ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին գնորդների դեմքերն ամենևին էլ ուրախ չեն, խանութներից դուրս գալիս նրանք ավելի են խոժոռվում, երբ կրկին ստուգում են կտրոնները։

«Մենք փորձում էինք գտնել ամենաէժան խանութը։ Նույնիսկ այն փոքր նպաստը, որը մենք ստանում ենք երեխաների համար, բավարար չէ նվերներ գնելու համար: Մենք չենք կարողանում գլուխ հանել», ասել է ֆրանսուհի Օդրին։

Նա նշել է, որ մի շարք ապրանքներ իրենց համար անհասանելի են դարձել, թեև երբեմն դրանք, այնուամենայնիվ, ստիպված են լինում գնել։

«Օօրինակ՝ ձուն։ Նախկինում մենք այն գնել ենք երկու եվրոյով, բայց հիմա արժե հինգ եվրո։  Բացի այդ, մենք այլևս թանկարժեք իրեր չենք վերցնում, ինչպես ձիթապտղի յուղը կամ հյութը։ Ամեն ինչի թանկացել է, սա աղետ է», - ասել է նա։