Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գողությունը կատարել էին Էդմոն Լ․ Մարուքյանը և Արամ Ս․ Սարգսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Էդմոն Լ․ Մարուքյանը  և Արամ Ս․  Սարգսյանը գողացել են Արամի փողոց 54 հասցեի մոտ կայանված «Մերսեդես»-ի  կողային հայելին:

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 22.38-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ քաղաքացին իրենց ահազանգել է, որ գողությունը կատարվել է նույն օրը՝ ժամը 11.00-22.00-ի ժամանակահատվածում։

Այժմ միջոցներ են ձեռնարկվում Էդմոն Լ․ Մարուքյանին և Արամ Ս․ Սարգսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ․Գ․ Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանն է Էդմոն Հրաչիկի Մարուքյանը, իսկ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդն է Արամ Զավենի Սարգսյանը։