Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գործադիրը հերթական 3 միլիարդը հատկացրեց 34 կմ երկարությամբ 4 ճանապարհների հիմնանորոգման և կառուցման համար

«Նախագծով առաջարկվում է 4 ճանապարհների վերանորոգման համար, որոնց երկարությունը մոտ 34 կմ է, հատկացնել 3 միլիարդ 61 միլիոն դրամ»,-գործադիրի նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը հայտնեց, որ 4 ճանապարհներից մեկը Տաթև-Աղվանի ճանապարհի 3 կտորներից մեկն է, որտեղ որոշում է կայացվել տեղադրել երրորդ շերտ, որպեսզի ճանապարհով կարողանան երթևեկել նաև բեռնատար մեքենաներին:

«Տաթև-Աղվանի ճանապարհի Վերին Խոտանան գյուղի հատվածում մենք շրջանցիկ ճանապարհ ենք կառուցում: Մյուսը Քաջարանից դեպի Մեղրի հատվածն է: Հիմնանորոգման աշխատանքներն  այս տարի կավարտվեն: Չորրորդը Տավուշի մարզում 1.7 կմ-ոց Քալագարի ճամբար կոչվող հատվածն է»,-տեղեկացրեց Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ 3 միլիարդ 61 միլիոնից 45 միլիոնը տեխնիկական հսկողության համար է, մնացածը՝ շինարարության: