Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գործադիրն այսօրվա նիստում կդադարեցնեի Անի համայնքի ավագանու լիազորություննե

Գործադիրն այսօրվա նիստում որոշում կընդունի Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին:

Նախագծում ասվում է, որ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 128-րդի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածներին համապատասխան` կառավարությունը որոշում է վաղաժամկետ դադարեցնել ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները:

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:

Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը»,- ասվում է որոշման նախագծում: