Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գուրգեն Արսենյանի հաջորդ հայտարարությունները․ Նիկոլը տվել է ցանկը

«Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների»․ խորհրդարանի երեկվա լսումների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի այս հայտարարությունը մեծ աղմուկ է հանել։ Թերթերից մեկը գրել է, իբր Գուրգեն Արսենյանի մասնակցությունը լսումներին անակնկալ է եղել քպ-ականների համար։ Հնարավոր է քպ-ականների համար անակնկալ է եղել, սակայն կասկած չկա, որ նա այնտեղ հայտնվել է Փաշինյանի հրահանգով։

Գուրգեն Արսենյանի այս հայտարարությունը, լինելով ՀՀ գործող իշխանության քաղաքական հավատամքը, արտահայտում է ոչ միայն լեւոն-նիկոլական, այլեւ հանրային որոշ շրջանակների տրամադրությունները, որոնք գտնում են, որ Արցախը հայկական տարածք չէ, պետք է հանձնել Արցախը Հայաստանը պահելու համար։ Միջազգային նորմերին ու իրավունքին հղումն այս շերտերի կողմից երեսպաշտություն է ու ալիբի․ բավական է Մոսկվան ու հատկապես Բաքուն հայտարարեն, որ Արցախը Հայաստանի տարածք չէ։

Սակայն Արցախը քպ-ական իշխանության քաղաքականության «սահմանը» չէ։ Գուրգեն Արսենյանի հաջորդ հայտարարությունները լինելու են հետեւյալ բովանդակությամբ․ «մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն N հազար սյունեցիների»․ հաջորդը՝ «մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն N հազար գեղարքունիքցիների»․ չէ որ Ալիեւն ասել է, Լավրովն էլ բերանից թռցրեց, որ դրանք «արեւմտյան ադրբեջան են»։ Հաջորդը՝ «մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն N հազար երեւանցիների, որոնք ապրում են «ադրբեջանցի հայրենադարձների վերադարձի գոտում»։

Գուցե վրաններ խփելու ժամանա՞կն է, ու դրա համար էր Նիկոլը Գուգոյին ուղարկել լսումների։