Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններից բացի այլ պայմանավորվածություներ չկան. Միրզոյան

«Ես առնվազն տարակուսանք եմ ապրել, երբ կարդացի այդ վերլուծությունը, որովհետև պնդումների հիմքում դրված է մի շատ թերի վարկած, թե կան բանվոր պայմանավորվածություններ, իսկ ի՞նչ, եթե նման պայմանավորվածություններ չկան, ապա ստացվում է, որ այդ ամբողջ վերլուծությունը անտեղի անիմաստ բառերի ամբողջությո՞ւն է»,-պատասխանելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի վերջին վերլուծական հոդվածին վերաբերող հարցին՝ ասաց Արարատ Միրզոյանը:

Նա հայտարարեց, որ բանավոր պայմանավորվածություններ չկան, որի մասին բազմիցս հայտարարել են իշխանությունները:

«Գրված, ստորագրված հրապարակված պայմանավորվածություններից բացի այլ  պայմանավորվածություներ չկան: Հայաստանն որևէ այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել և չի էլ կազմելու»,-ասաց Միրզոյանը:

Վերջինս կարծիք հայտնեց, որ հոդվածի հարցը երկորդ շերտն էլ ունի, որն ամբողջությամբ ադրբեջանական նարատիվն է:

«Այն է՝ Հայաստանը ինչ-որ բան է պարտավորվել, այն չի անում և այն լեգիտիմացնում է մեր ագրեսիան նրա նկատմամաբ: Ես գոնե խորհուրդ կտայի պարոն Օսկանյանին և այլոց՝ այդպիսի մտքեր շրջանառելուց առաջ մի քիչ հարցի այդ ասպեկտին էլ ուշադրություն դարձնեն»,- հայտարարեց Միրզոյանը:

Նա անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հնարավորության մասին հարցին:

«Կա համընդհանուր ընկալում, այդ թվում նաև միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը, օրինակ՝ ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերումը գուցե բավարար երաշխիքներ չստեղծեն և հավելյալ երաշխիքներ պետք լինեն, օրինակ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին որևէ միջազգային մոնիթորինգային, դիտորդական, կամ որևէ այլ մեխանիզմի առկայություն պահանջվի, սա ի թիվս այլ գործիքակազմի քննարկվում է միջազգային գործընկերների, նաև՝ Ադրբեջանի հետ»,-ասաց Արարատ Միրզոյանը և տեղեկացրեց, որ այն շատ ակտիվ քննարկվում է:

Նա հայտնեց որ կա նաև սահմանից կողմերի զինված ուժերի հետքաշման գործիքը: