Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գյուղում ոչ մի բան էլ չկար, լրիվ թալանել, տարել էին ադրբեջանցիները․ Փառուխի գյուղապետ

Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում վեց ամիս է՝ անսովոր լռություն է։ 2022թ. մարտի 24-ից հետո, երբ ադրբեջանցիները ներխուժելով գյուղ՝ դիրքավորվեցին Քարագլուխ կոչվող բարձունքին, գյուղը դատարկվեց։ Դրանից հետո միայն գյուղապետը՝ Վարդան Միքայելյանն է երկու անգամ եղել գյուղում, այն էլ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

«Ադրբեջանցիների ներխուժումից հետո մի երկու անգամ գնացել եմ գյուղ`լ խաղաղապահների հետ, բայց գյուղում ոչ մի բան էլ չկար, լրիվ թալանել, տարել էին ադրբեջանցիները։ Ոչինչ չենք հասցրել հանել տներից։ Հիմա չեն էլ թույլատրում գյուղ մտնել, բայց որքանով տեղյակ եմ՝ ոչ մի փոփոխություն չի եղել, ոնց կար, էդպես էլ մնում է. խաղաղապահներն են լինում գյուղում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է գյուղապետը։

Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման պատճառով գյուղացիները նաև ցորենի ամբողջ բերքն են կորցրել։ Շուրջ 30 հա ցորեն էին ցանել, բայց բերքը դաշտում է մնացել. հնձելու հնարավորություն չեն ունեցել։

Փառուխի բնակիչների մի մասը՝ Հայաստանի, մի մասն էլ Արցախի գյուղերում են հաստատվել՝ հույսով, որ մի օր նորից վերադառնալու են հայրենի Փառուխ։