Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գյումրու դիտահորերի գողերին գտել են

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որոնք իրացրին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ համատեղ:

Սեպտեմբերի 28-ին, ժամը 17.15-ին, գողություն կատարելու կասկածանքով իրենց բնակության վայրերում ձերբակալվել են  և բաժին տեղափոխվել 18 և 17 տարեկան երկու տղաներ: Նրանք խոստովանել են, որ սեպտեմբերի 21-ին դիտահորի չորս կափարիչ են գողացել Պարոնյան փողոցում, իսկ սեպտեմբերի 26-ին ևս երեքը` Անի թաղամասում և Սավոյան փողոցում:


Նրանք հայտնել են, որ կափարիչները վաճառել են Շարա Տալյան փողոցում գտնվող մետաղի ընդունման կետում:

Վնասի չափը և դեպքի այլ հանգամանքներ պարզվում են: