Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախույզների ստաժում ամեն տարի 2 % հավելավճար կհաշվարկվի.Արփինե Սարգսյան

«Հակակոռուպցիոն կոմիտեում այս պահի դրությամբ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատողներն իրենց յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց չեն ստանում ո՛չ հավելավճար, ո՛չ էլ ավելանում է նրանց աշխատավարձի գործակիցները»,-խորհրդարանում այսօր հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ զեկուցելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը և հարակից փաթեթը:

Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց հաշվարկել 2 % հավելավճար և որ օրենքը ուժի մեջ մտնի 2024 թվականի հուլիսի 1-ից:

Արփինե Սարգսյանն ասաց, որ հաջորդ փոփոխությամբ կարգավորվելու է ՀՔԾ լուծարման հետևանքով դատախազություն և այլ քննչական մարմիններ տեղափոխված աշխատակիցների աշխատանքային հարաբերությունները:

«Նրանց աշխատանքային ստաժը չէր դիտարկվում հավելավճարի կոնտեքստում և նախագծով առաջարկվում է այս սոցիալական երաշխիքը ևս վերականգնել այն աշխատակիցների համար, որոնք տեղափոխված կլինեն դատախազություն կամ քննչական մարմին»,-հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ: