Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հակառակորդին ի ցույց դնելը, որ մենք զենքի հետ կապված խնդիր ունենք, պետության անվտանգությանը հասցվող շատ լուրջ հարված է․ «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սպառազինության թեմային, առհասարակ, շատ մեծ զգուշությամբ պետք է անդրադառնալ, բայց դավադիր իշխանության համար բարոյական տաբուներ չկան, և անգամ զենքի ձեռքբերման թեման կարող է ինչ-ինչ քաղաքական սպեկուլյացիաների վերածվել: Այս կարծիքին է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, որը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է զենքի ձեռքբերման շուրջ վերջին շրջանում արված մի շարք հայտարարությունների:

«Հերթական հակառուսական հիստերիան բարձրացնելու համար ընտրված թեմա է սա: Ընդ որում՝ լկտի սուտ է այն, որ ադրբեջանական կողմի ճնշմամբ ռուսական կողմը մեզ զենք չի մատակարարում, որովհետև 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում ռուսական կողմը մեծ ծավալի սպառազինություն է մատակարարել: Միայն ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի հայտնի հայտարարությունները բավական են ծավալը պատկերացնելու համար: Հետպատերազմյան շրջանում նույնպես եղել են մատակարարումներ: Հիմա ՌԴ-ն իր ամբողջ ռեսուրսն ուղղել է ուկրաինական ճակատ: Այո, միանգամայն հավանական է, որ այս պահին ռուսական կողմը զենք մատակարարելու հետ կապված կարող է ինչ-որ դժվարություններ ունենալ, բայց դա չի նշանակում, որ զենք չի մատակարարելու կամ չի մատակարարում: Եթե անգամ ռուսական կողմի համար այս պահին առկա են խնդիրներ և հիմա չի կարող անհրաժեշտ սպառազինություն տրամադրել, այդ մասին բարձրաձայնելն առնվազն պետության անվտանգությանը մեծագույն հարված հասցնել է նշանակում: Այս պահին հակառակորդին ի ցույց դնել, որ մենք զենքի հետ կապված խնդիր ունենք, ընդամենը մի գնահատական կարող է ստանալ. սա դավաճանություն է, սա պետության անվտանգությանը հասցվող շատ լուրջ հարված է»,-շեշտեց Դավիթ Ջամալյանը:

Մյուս կողմից՝ Դավիթ Ջամալյանը նշում է, որ այս պահին Իրանից զենք ձեռք բերելու հնարավորություն կա. «Իրանից զենք ձեռք չեն բերում, որովհետև կրիտիկական կախվածություն ունեն իրենց արևմտյան տերերից: Նրանք ամեն ինչ կարող են իրենց թույլ տալ, բացի Իրանի հետ ծավալուն համագործակցությունից: Առհասարակ ցանկացած ստորություն իր բացատրությունն ունի: Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության չգնալը ստորություն է, պետական անվտանգությանը հասցվող մեծագույն հարված: Սրանք իշխանության են բերվել հենց Ռուսաստանի ու Իրանի դեմ շատ ընդգծված պրոարևմտյան քաղաքականություն տանելու համար: Իրականում զենք կարելի է ձեռք բերել ցանկացած տեղից, բայց առանց հակադրելու: Ասում են, իբր, ԱՄՆ-ից զենք պետք է ձեռք բերեն, ինչը դեռ մեծ հարց է»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում