Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Համատիրության ղեկավարը պետք է գնա սովորի, որ հոսանքը պետք է էլեկտրի՞կը կարգավորի, ջուրը՝ սանտեխնի՞կը. Գեղամ Նազարյան

«Բազմաբնակարան շենքերի կառավարման հարցը կարևոր է և պահանջում է մանրակրկիտ քննարկում և լուծոմ,  քանի որ գաղտնիք չէ, որ մայրաքաղաքի շենքերի 80%-ը ծերացել է»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ելույթ ունենալով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Պատգամամվորը նկատեց, որ Երևանի շենքերը արդեն 5-10 տարի հետո լուրջ խնդիրների առաջ են կանգնելու և այդտեղ արդեն մասնագիտական կառավարումը չի օգնելու:
Մինչ այդ, նախագիծը ներկայացնող Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ նախագծի նպատակը` բազմաբնակարան շենքի կառավարումը օրենսդրությամբ որպես մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկումը և բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը սահմանելու մասով կառավարությանը լիազորող նորմի սահմանումն է:

Նրա խոսքով՝ գործընթացի շրջանակներում ներդրվելու է համայնքատիրությունները ղեկավարողների վերապատրաստման պայման:

Հայտնելով, որ այդ ոլորտում տարիների փորձ ունի՝ Նազարյանը տեղեկացրեց, որ ժամանակին, հասկանալով համատիրությունների աշխատանքի բնույթը, որոշեցին իրենց մի շենքով առանձնանալ և ինքնուրույն կառավարել, որի արդյունավետությունը շատ մեծ է եղել:

«Որովհետև, եթե շենքը կառավարում  է սրտացավ մարդը, որը հասկանում է,  որ այն իր տունն է, ապա կառավարելու է ինչպես հարկն է՝ հոսանքի հետ կապված աշխատանքները վստահելու է էլեկտրաէներգիայի մասնագետին, ջրմուղի հետ կապված հարցը՝ համապատասխան մասնագետներին և այստեղ մասնագիտական գիտելիք ունենալ, ասել համատիրության ղեկավարը պետք է գնա սովորի, որ հոսանքը պետք է էլեկտրիկը կարգավորի՞, ջուրը՝ սանտեխնիկը՞… Չգիտեմ սա ինչ տրամաբանություն է»,-հայտարարեց Գեղամ Նազարյանը:

Պատգամավորը հայտարարեց, որ դրանք պարզ հարցեր են, որոնք պետք է  կառավարությունը իմանա:


«Պարզ հարց եմ տալիս՝ միթե՞ համատիրության ղեկավարը չի իմանում, որ  պետք է ասֆալտի համար դիմել համապատասխան մասնագետին, հոսանքի համար էլ՝ մյուսին: Չի կարելի բազմաբնակարանային շենքերի մասին հարցը այսպես ուղղակի քննարկել անցնել»,-ասաց պատգամավորը:

ՔՊ պատգամավոր Արսն Թորոսյանն էլ հայտարարեց, որ ոլորտից տեղյակ չէ, բայց հասկանում է որ համատիրությունների ղեկավարներին վերապատրաստելով նրանց դարձնում են մասնագետներ, այլ ոչ թե քաղաքական դեմքեր, որոնք ընտրություններում հարց են լուծում նախկինների օգտին: