Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Համայնքը կարող է առգրավել, հետագայում դատական կարգով բռնագրավել, ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնողների ապրանքը. օրենսդրական փաթեթը կքննարկվի ԱԺ առաջիկա նստաշրջանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված օրենսդրական փաթեթը, որով համայնքը կարող է անձանց կողմից ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքում առգրավել և հետագայում դատական կարգով բռնագրավել այն առարկաները (ապրանքը), որոնք վաճառվում են կամ օգտագործվում ծառայություն մատուցելիս։

Նշված լիազորության իրականացումը ուղղված է լինելու ոչ սանիտարական պայմաններում վաճառվող սննդամթերքի առողջապահական վտանգների բացառմանը։ Հստակ ու ապացուցված փաստ է, թե ինչպիսի վտանգներ է պարունակում փողոցային առևտուրը՝ հակահիգիենիկ միջավայր,  թունավորման վտանգ և այլն։

Այս փոփոխությամբ կլուծվի նաև ՀՀ համայնքների, մասնավորապես`Երևան քաղաքի արտաքին տեսքի խաթարման հարցը, որը նաև փողոցային առևտրի արդյունք է։ Օրենսդրական փաթեթը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում։