Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Համազարկով կրակ». 44-օրյա պատերազմից հայտնի մայոր Կարո Հարոյանը վիրավորվել է

44-օրյա պատերազմից հայտնի «համազարկով կրակ» ասող մայոր Կարո Հարոյանը Ադրբեջանի վերջին հարձակման ժամանակ վիրավորվում է ստացել:

«Զորամասում էի գտնվոմ, այդ օրը պատասխանատու էի, ձաներից արդեն պարզ դարձավ, որ գործողությունները սկսում է: Համաձայն տագնապ դուրս ենք եկել ու ամեն ստորաբաժանում իր համապատասխան  դիրքը զբաղեցրել է »,- «Զինուժ»-ին պատմել է հոսպիտալում բուժում ստացող  մայոր Հարոյանը:

Կարո Հարոյանի ղեկավարած ստորաբաժանումը կռվել է հարավային ուղղությամբ։

«Իմ անձնակազմը մշտապես մարզված է եղել ու պատրաստ է եղել դրան։ Մշտապես իրենց հետ բոլոր տիպի աշխատանքներ անց են կացվել, կոնկրետ  խնդիր չի առաջացել մարտական գործողությունների մեջ մտնելու համար», - ասել է  Կարո Հարոյանը։