Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հանդիպումներ ենք ունեցել քաղաքական բոլոր ուժերի պատասխանատուների հետ. Արայիկ Հարությունյանը Ֆրանսիայում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել.

«Աշխատանքային այցով գտնվում եմ Ֆրանսիայի Հանրապետությունում: Արդեն հանդիպումներ ենք ունեցել Սենատում և Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական բոլոր ուժերի պատասխանատուների, հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդես եմ եկել մամուլի ասուլիսով, որին ներկա էին Ֆրանսիայի առաջատար լրատվական միջոցները:

Այցիս նպատակը մեր մարտահրավերների ու իրավունքների մասին բարձրաձայնելն է, Ֆրանսիայի միջոցով եվրոպական պետությունների դերակատարներին մեր խնդիրների ու ակնկալիքների մասին ուղիղ ներկայացնելը:

Բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում բացվում են համագործակցության և մեր իրավունքների ու շահերի պաշտպանության նոր հեռանկարներ»: