Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հանուն ինչի՞ քվեարկեց «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Գեւորգյանը (տեսանյութ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Քաջարան համայնքի ավագանու ընտրություններին առաջադրված «Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակը գլխավորող, Քաջարանի նախկին քաղաքապետ Վարդան Գեւորգյանը կեսօրին մոտ քվեարկեց 35/03 տեղամասում՝ Քաջարանի մշակույթի կենտրոնում։ Նա քվեարկության էր եկել թոռան՝ Տարոնի հետ։

«Քվեարկեցի հանուն անվտանգ Քաջարանի։ Անկախ ամեն ինչից մենք ուժեղ ենք, պիտի ապահովենք անվտանգությունը եւ՛ սահմանների, եւ՛ կենսական, ե՛ւ ֆիզիկական առումներով»,-ասաց Վարդան Գեւորգյանը՝ կարեւորելով խաղաղությունը։

Նշենք, որ Վարդան Գեւորգյանի, ինչպես նաեւ նրա եղբոր` ավագանու անդամի թեկնածու Վաչիկ Գեւորգյանի որդիները ծառայում են հայոց բանակում եւ այս պահին առաջնագծում են։

Մանրամասները` տեսանյութում։

Բացի «Հանրապետություն» կուսակցությունից, Քաջարանի ավագանու ընտրություններին առաջադրվել են նաեւ «Դեպի միասնություն» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ