Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հանրահավաք Թեհրանի հայոց եկեղեցում՝ ի պաշտպանություն արցախահայության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երեկ՝ ուրբաթ 27 հունվարին, իրանաբնակ հայերը մեծ հանրահավաք են կազմակերպել Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի հայոց թեմի առաջնորդանիստ Սբ Սարգիս եկեղեցու բակում։ Միջոցառումը նվիրված է եղել Արցախի հայոց դատի պաշտպանության և Բերձորի միջանցքի վերաբացման պահանջին։

Հանրահավաքը հրավիրել էր Թեհրանի հայոց թեմական խորհուրդը․ մասնակցում էին մեծ թվով քաղաքացիներ, Հայ Առաքելական, Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիների հոգևորականներ, Իրանի Իսլամական Խորհրդարանի հայ զույգ պատգամավորներ, ազգային-հասարակական և միութենական գործիչներ և հյուրեր Հայաստանից ու Արցախից։ Ելույթ են ունեցել Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը․ սփռվել է նաև Արցախի եկեղեցական թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթաննես եպիսկոպոս Աբրահամյանի տեսագրված պատգամը։ Վերջում ներկաների անունից հայտարարություն է հղվել միջազգային հանրությանը և հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությանը, որով պահանջել են միջամտել Բերձորի (Լաչինի) միջանցքի շուտափույթ բացման համար և «Արցախի բնիկ հայ ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական արարքներից պաշտպանելու գործիքակազմ ստեղծել» (մեջբերում հայտարարությունից)։

Թեև ՀՅԴ կուսակցությունը Թեհրանի Հայոց եկեղեցական կառույցում գերակշռող ուժ է, բայց որպես միասնականության գրավական, Թեմական Խորհրդի հրավերին ընդառաջել էին իրանահայ բոլոր քաղաքական-հասարակական ուժերը, որոնք միաբերան և առանց հատվածական շահերի պաշտպանել են Արցախի ժողովրդի անհետաձգելի պահանջները։ Ցավալի է անշուշտ, որ հանրահավաքին ներկա չեն եղել Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները, որը չգիտեմ կազմակերպիչների նեղմտության արդյունք է, թե՞ Ադրբեջանի զգայնության հետևանք է։

Ակնհայտ է, որ Իրանի ղեկավարությունը հատկապես 44-օրյա պատերազմի մեր պարտությունից և ադրբեջանա-թուրքական տանդեմի նորանոր նկրտումներից հետո, փոխել է իր քաղաքականությունը և շրջանում ավելի գործունյա է դարձել․ դա զգացվում է նաև պաշտոնական քաղաքականությունից և Իրանի ԶԼՄ-ների քարոզչական նոր մոտեցումներից։      Իրանում տիրող վիճակի և ադրբեջանական սադրանքների պայմաններում (նաև նույն օրը հանրահավաքից երեք ժամ առաջ զինված հարձակում կատարվեց Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա), իրանահայության այս միջոցառումը մեծ հաջողություն կարելի է համարել։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ