Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում`նաև բուք

Փետրվարի 6-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ: Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ Երևանում փետրվարի 6-ի  երեկոյան ժամերին, փետրվարի 7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ։

06-02-yerevan.png (24 KB)

Մարզերում փետրվարի 6-ի և փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում կդիտվի ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-ի ուշ երեկոյան ժամերին, 7-ին հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։  Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ին կլինի առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 4-6 մ/վ, փետրվարի 6-ին, 7-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

06-02-armenia.png (194 KB)

Արցախում փետրվարի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին՝ ձնախառն անձրև։