Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հանրային մուլտիպլեքսում սլոթի մրցույթում «Երկիր Մեդիա»-ն ու «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը լիցենզիա չստացան

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել «Արմենիա թի-վի» ՓԲ, «Ա-թիվի» և «Շանթ» ՍՊ, «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» և «Հուսաբեր» ՓԲ և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերություննեը։

Դրանք  վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 106, 97, 89, 92, 78 և 62 միավոր: Արդյունքները հրապարակվեցին այսօր՝ դեկտեմբերի 2-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարած նիստում։

«Մրցույթում հաղթող են ճանաչվում «Արմենիա թի-վի» ՓԲԸ-ն, «Ա-թիվի» և «Շանթ» ՍՊ ընկերությունները, «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ-ն, որոնք կզբաղեցնեն Հանրապետական  մուլտիպլեքս ծածկույթի սլոթը»,-հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Հիշեցնենք, որ «Հուսաբեր» ՍՊԸ-ն «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հիմնադիրն է։

Տիգրան Հակոբյանի խոսքով, որոշումը երեք օրվա ընթացքում կուղարկվի հայտատուներին, ինչպես նաև ԲՏԱ նախարարություն։

«Եվ կսպասենք հետա զարգացումներին։ Հուսով եմ, որ շուտով ևս մեկ սլոթ կկարոցանանք դնել մրցույթի»,-ասաց Հակոբյանը։