Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների փաստաթղթի ստորագրման անհրաժեշտության մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների փաստաթղթի ստորագրման անհրաժեշտության մասին: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասըելույթ ունենալով կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի Մոսկվայում կայացած նիստում։

Նա նաև հայտարարել է, որ Արևելյան Եվրոպայում և ամբողջ Եվրասիայում անվտանգությունը կախված կլինի Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության արդյունքներից և դրան հաջորդող պայմանավորվածություններից։

«Անվտանգության վիճակը ողջ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում և ընդհանրապես եվրասիական տարածքում, հավանաբար, և միջազգային անվտանգության ողջ ճարտարապետությունը մեծապես կախված կլինի հատուկ ռազմական գործողությունից և դրա  արդյունքում ձեռք բերված խաղաղության համաձայնագրերից»,-ասել է Զասը: