Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀԱՊԿ-ի այս հանդիպումից հետո պետք է ընդունել, որ դիվանագիտական պարտություն կրեցինք և՛ արևմտյան, և՛ արևելյան ուղղություններով. Արթուր Խաչիկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀԱՊԿ-ի այս հանդիպումից հետո պետք է ընդունել, որ դիվանագիտական պարտություն կրեցինք և՛ արևմտյան, և՛ արևելյան ուղղություններով,  այսպես գնահատեց իրավիճակը Սթենֆորդի համալսարանի Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն այսօր «Համախմբում» նախաձեռնության կողմից կազմակերպված «Խաղաղության» համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ընթացքում՝ անդրադառնալով հարցի աշխարհաքաղաքական համատեքստին:

«Մեր նախկին դաշնակիցն այլեւս անգամ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը չի ցանկանում պաշտպանել։ Դուրս գալով այսպես կոչված բռնապետությունների աշխարհի դեմ, քննադատելով մեր որոշ հարեւաններին՝ մենք մեզ տարանք արեւելքում պարտության։ Իսկ արեւմուտքում չկարողացանք ստեղծել որեւէ այլընտրանք մեզ համար։ Մենք փաստորեն ընկանք երկու աթոռի արանքը եւ տապալեցինք մեր արտաքին քաղաքականությունը»,- ասաց Խաչիկյանը։

Պատմական ակնարկ կատարելով՝ քաղաքագիտության դոկտորը նկատեց. «Հիմա մենք տեսնում ենք, ինչպես Հայաստանը և հայ ժողովուրդը ստացավ իր պատմական 3-րդ դասը. 1-ինը՝  1870թ. Բեռլինի կոնգրեսն էր, որից հետո Խրիմյան Հայրիկի հայտնի թղթե շերեփի պատմության կարգավիճակում էինք, որով դատապարտվեց Արևմտյան Հայաստանը: Երկրորդ դասը 1920 թվականն էր, երբ մեկ անգամ ևս ապավինելով միջազգային հանրությանը և հույսը դնելով արևմուտքի վրա՝ 2-րդ անգամ կորցրեցինք մեր երկիր կեսը: Ի դեպ, նրանք, ովքեր կարծում են, թե պայմանագիր կնքելով կարելի է ապահովել խաղաղություն կամ մեր անվտանգությունը, ես մեկ անգամ ևս ասեմ, որ 1918-1921 թթ․ կնքվել է 10 պայմանագիր, որոնցից 7-ը կա՛մ անվավեր է ճանաչվել, կա՛մ խախտվել են: Հիմա սա մեր 3-րդ դասն է, 4 տարվա ընթացքում կտրվելով ռեալ պոլիտիկից մեր հույսերը դրեցինք եվրոպական տեսությունների և արևմուտքի վրա, և հիմա տեսանք դրա արդյունքը: Խաղաղության պայմանագրի 2 տարբերակի՝ արևմտյան և ռուսական տարբերակների մասին է խոսվում: Ռուսական տարբերակն ասում է, որ  Արցախը կարող է ունենալ ինչ-որ կարգավիճակ, բայց դրա մասին հիմա չպետք է խոսվի: Արևմտյան տարբերակով Արցախ չկա ընդհանրապես, որևէ կերպ Արցախի մասին չի խոսվում, խոսվում է մշակութային ինքնավարության մասին: Ինչ բանակցություններ են գնում, դժվար է ասել, քանի որ իրար հակասող տեղեկություններ են հասնում»:

Խաչիկյանը հիշեցրեց, որ միջազգային հարթակում տասնյակ օրինակներ կան, թե ինչպես են խախտվում խաղաղության պայմանագրերը, երբ փոխվում են շահերը. «Նշաններ կան, որ մեր ղեկավարությունը սկսում է հասկանալ, որ փաստաթղթով հարց չի լուծվում, սակայն այսքան սխալներից հետո դժվար է պատկերացնել՝ ինչպես կարող ենք ապահովել մեր շահերը։ Տեսնում ենք նաեւ, թե մեր հակառակորդն ինչքան ագրեսիվ ձեւով է խոսում «Զանգեզուրի» միջանցքի, Սյունիքի մասին»։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ