Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«ՀԱՊԿ-ի քննարկվող որոշման մեջ դիտարկվում էր նաեւ ՀՀ-ին ռազմատեխնիկական օգնություն ցույց տալու հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն էր». Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀԱՊԿ գագաթաժողովին Հայաստանը չստորագրեց փաստաթղթեր՝ ուղարկելով լրամշակման: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Լիլիթ Մինասյանը խնդրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին պարզաբանել, թե ի՞նչ փուլում են աշխատանքները, եւ Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ ունի այդ փաստաթղթերից:

Միրզոյանը պատասխաեց. «Դե, մեր ակնկալիքը մեծ հաշվով բոլոր հնարավոր գործիքներից մեկն է՝ տարածաշրջանում ենթադրյալ իրադարձությունների կոնտեքստում: Ակնկալիքը մեկն է՝ արձանագրել հստակորեն այն, ինչ տեղի է ունեցել, իսկ դա է՝ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժում, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորում եւ այլն: Ակնկալիքը արձանագրումն է եղելության, փաստի ու դրանից բխող գործողությունների ձեռնարկում: ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ պետությունները պայմանավորվել ու ստորագրել են այդ պայմանավորվածությունը՝ պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը, պաշտպանել դիվանագիտական, քաղաքական եղանակներով, բայց, եթե հարկ լինի, նաեւ ռազմական ճանապարհներով: Մենք ակնկալում էինք, որ ՀԱՊԿ մեր գործընկերներն այս ոգով վերաբերվեն ընդունվելիք որոշումներին, ինչը, ցավոք, այդպես չէր ընկալվում եւ այդպիսի վերաբերմունքի չարժանացավ մյուս երկրների կողմից: Այժմ աշխատանքները շարունակվում են»:

Լիլիթ Մինասյանը արձագանքեց, որ ՀԱՊԿ-ի ինչ-որ օգնության մասին լուր կա, խնդրեց մանրամասնել դրա բովադակությունը: Միրզոյանը պատասխանեց. «Քննարկվող որոշման մեջ, ի թիվս այլ միջոցների, դիտարկվում էր նաեւ ՀՀ-ին ռազմատեխնիկական օգնություն ցույց տալու հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն էր, արձանագրումը մեր դաշնակիցների կողմից, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք: Այնուհետեւ կարող էինք դիտարկել մնացած միջոցները՝ քաղաքական ճանապարհով հարցի հանգուցալուծում, ադրբեջանական զորքերի հետքաշում, ռազմատեխնիկական օգնություն: Ձեր նշածը ենթադրյալ միջոցառումերի շարքում էր: Որոշումը չի ընդունվել, այժմ պետք է շարունակել աշխատել՝ տեսնելով, որտեղ հնարավոր է՝ գալ ընդհանուր հայտարարի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ