Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հարավային Կովկասում Պետդեպի ավագ խորհրդական է նշանակվել Լուիս Բոնոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հարավային Կովկասում բանակցություններում ավագ խորհրդական է նշանակել Լուիս Բոնոյին:

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ պաշտոնում Բոնոն, ի թիվս այլ հարցերի, կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:

«ԱՄՆ-ը հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման գործում: Բոնոն կներգրավվի երկկողմանիորեն, համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է  Եվրպական միությունը, և միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է ԵԱՀԿ-ն` օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ