Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հարավային Ռուսաստանից եւ Ուկրաինայից տեղահանված հայերի մասին՝ պատկերապատումներով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սեպտեմբերի 30-ին Գրքի երևանյան փառատոնի շրջանակներում «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը ներկայացրեց  Տիգրան Պասկևիչյանի և Լևոն Գյուլխասյանի «Ամառային արձակուրդ երկու կրակի արանքում» գիրքը, որը պատկերապատման միջոցով ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հարավային Ռուսաստանի և Ուկրաինայի բնակավայրերից տեղահանված հայերի և հայ ռազմագերիների անցած ճանապարհը երկրից երկիր, մայրցամաքից մայրցամաք։

Գրքի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը ընդգծեց,որ սա եզակի պատմություն է, որը սկզբում ուզում էին ներկայացնել որպես վավերագրական ֆիլմ, բայց վերջնարդյունքը ստացվեց կոմիքսի ձևաչափով։ Ուղիղ կապ հաստատվեց նաև գրքի նկարիչ Լևոն Գյուլխասյանի հետ, որն ընդգծեց կոմիքսների կարևորությունը ընթերցողի համար։ «Գրքում ամեն ինչ ներկայացված է հնարավորինս պատկերավոր և հետաքրքիր։ Իսկ սովետական անցյալն ընդհանրապես լայն և առատ  թեմա է` հատկապես կոմիքսի ժանրի համար»,-ամփոփեց Գյուլխասյանը։

1941 թվականի հունիսին 11-ամյա Արեւիկին ծնողներն ուղարկում են Ռուսաստան՝ ամառային արձակուրդն անցկացնելու: Սակայն սկսվում է պատերազմը եւ աղջիկը հայտնվում է Գերմանիայում, քանի որ տեղահանված ընտանիքի հետ ֆաշիստներն աղջկան էլ են հարկադիր աշխատանքի տանում: Արեւիկի «արձակուրդն» ի վերջո ավարտվում է ԱՄՆ-ում՝  Կալիֆոռնիայում, որտեղից նա մի քանի տասնամյակ անց գալիս  է Հայաստան։ Իսկ թե ինչպե՞ս՝ պետք է տեղեկանալ «Ամառային արձակուրդ երկու կրակի արանքում» գրքից:

Հավելենք, որ միջոցառման վերջում ցուցադրվեց Տիգրան Պասկևիչյանի «Աշխարհների սահմանագծին» վավերագրական ֆիլմի համառոտ տարբերակը։

Լիլիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ 

Աննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ