Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հարգելի պարոն դատախազ. Արփի Դավոյանը՝ Աննա Վարդապետյանին

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկման ընթացքում ԱԺ ամբիոնին մոտեցավ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։

«Հարգելի գործընկերներ, հարգելի պարոն դատախազ,... »,- իր խոսքը սկսեց Դավոյանը։

Նա «պարոն դատախազ»-ով դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Դավոյանը շարունակեց իր խոսքը, իսկ վերջում ասաց. «Մեր հանրությունն իրականում երկար է սպասել արդարության, և ես վստահ եմ, որ մենք այսօր արդարության ճանապարհին ենք։ 

Կուզենայի այսօր այս ամբիոնից լսել Սեյրան Օհանյանին, լսել նրա խոսքերը, արդարացումները, բայց այդ հնարավորությունը մենք չունենք. երեկ ասացին, որ նա վատառողջ է, առողջություն եմ մաղթում Սեյրան Օհանյանյի, կցանկացայի ցանկացած հարմար պարագայում նա խոսեր և որևէ ձևով արձագանքեր այն բոլոր փաստերին, որոնք այստեղ հնչեցին»։