Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հարցումները վկայում են, որ ԵՄ-ն ուժեղ հեղինակություն է վայելում Արեւելյան գործընկերության երկրներում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Եվրոպական միությունը շարունակում է պահպանել Արևելյան հարևանության երկրներում իր ընդհանուր առմամբ դրական իմիջը, ընդ որում՝ դրանցից շատերում բարելավելով այն, և հանդիսանում է ամենավստահելի միջազգային կազմակերպությունը տարածաշրջանի բոլոր վեց երկրներում՝ մեծապես առաջ անցնելով ՄԱԿ-ից, ՆԱՏՕ-ից և Եվրասիական տնտեսական միությունից: Բելառուսից բացի՝ մնացած բոլոր երկրների քաղաքացիները մեծամասամբ գտնում են, որ իրենց երկիրը լավ հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ: Սրանք 2022 թվականին Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում անցկացված հասարակական կարծիքի ամենամյա հարցումների արդյունքներից ընդամենը մի քանիսն են, հարցումն իրականացվել է Արևելյան հարևանության համար ԵՄ-ի տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի կողմից (EU NEIGHBOURS east):

Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Մոլդովայում հարցումներն իրականացվել են 2022 թվականի հունիս-հուլիս ամիսներին՝ դեմ առ դեմ հարցազրույցների ձևաչափով։ Ուկրաինայում կիրառվել է համակարգչի օգնությամբ հեռախոսային հարցումների, իսկ Բելառուսում՝ առցանց պանելային հարցումների ձևաչափը:

Հայաստանցիների գրեթե երեք քառորդը (73%) գտնում է, որ իրենց երկիրը լավ հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ, ինչն ավելի քան տասը տոկոսային կետով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Նրանց 65%-ը տեղյակ է ԵՄ-ի կողմից երկրին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մասին։ 55%-ը վստահում է ԵՄ-ին՝ նվազելով 2017 թվականի 65% ցուցանիշից, բայց կտրուկ աճելով նախորդ տարվա 43%-ի համեմատ։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է՝ ցանկացած այլ միջազգային կազմակերպության համեմատ: Հայաստանցիների 42%-ը դրական պատկերացում ունի ԵՄ-ի մասին, մինչդեռ բացասական կարծիք ունի ընդամենը 11%ը:

EU NEIGHBOURS east