Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հաշմանդամության սահմանման համար կգնահատվի անձի ֆունկցիոնալությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

2023թ. փետրվարի 1-ից երբևէ հաշմանդամության սահմանման համար դիմած քաղաքացիների նկատմամբ առաջին անգամ կիրականացվի ֆունկցիոնալության գնահատում, ներկայումս գործող բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

«Եթե համեմատենք ներկայում գործող բժշկասոցիալական փորձաքննության համակարգի հետ, որը իրականացվում է բացառապես բժիշկ-փորձագետների կողմից, ապա նոր համակարգով պետք է գնահատենք մարդու ոչ միայն օրգանիզմը, կառուցվածքը, ոչ միայն հիվանդությամբ պայմանավորված առողջական վիճակի այս կամ այն աստիճանի խանգարումը կամ կենսագործունեության աստիճանի սահմանափակումը, այլ պետք է գնահատենք մարդու կարողությունները և կատարողականությունը, թերևս սա ամենակարևոր փոփոխությունն է»,-համակարգի կարևորությունն արձանագրեց փոխնախարարը:

Նոր համակարգի մանրամասները ներկայացնելիս՝ Ստեփանյանը նշեց, որ առհասարակ ընդունված է, որ հաշմանդամության սահմանման համար առաջին հերթին պետք է դիմել առողջապահության առաջնային պահպանման օղակներին՝ պոլիկլինիկաներին, որտեղից հիվանդությունների միջազգային դասակարգչի որոշակի կոդերը կփոխկապակցվեն անձի ֆունկցիոնալության կոդերին: Քաղաքացու առողջական վիճակը գնահատելուց հետո, Armed էլեկտրոնային համակարգում ինքնաշխատ եղանակով կձևավորվի ուղեգիր, որը կհայտնվի արդեն ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության էլեկտրոնային համակարգ, այսինքն` քաղաքացին կազատվի փաստաթղթերը մի համակարգից-մյուսը տեղափոխելու քաշքշուկից: Հայաստանում գործող բոլոր 49 միասնական սոցիալական ծառայությունների տարածքներում ներկայումս քաղաքացին անձամբ կամ առցանց ներկայացնում է դիմումը և ինքնագնահատման թերթիկը:

«Գործելու են տեսողության, լսողության, մտավոր կամ հոգեկան առողջության խնդիրներով, հենաշարժական և քրոնիկ հիվանդությունների ամփոփագրեր: Ամփոփագիր մշակողները, որոնք ևս Միասնական սոցիալական ծառայությունում ընդգրկված աշխատակիցներ են, առանց անձի տվյալների իդենտիֆիկացման մշակելու են այդ ամփոփագրերը, ընտրելով այն հիմնական կոդերը՝ մարմնի կառուցվածքի և օրգանիզմի մասով, միջավայրի և մասնակցության մասով: Այնուհետև գործը էլեկտրոնային համակարգով փոխանցելու են գնահատման կամ փորձաքննության համար: Համակարգը ինքնաշխատ եղանակով, ըստ ընտրված ամփոփագրի կձևավորի մասնագետների այն խումբը, որը պետք է իրականացնի անձի ֆունկցիոնալության գնահատումը» ,-տեղեկացրեց փոխնախարարը:

Նրա հավաստմամբ, նոր համակարգը բացառելու է մարդկային գործոնի մասնակցությունը քաղաքացու ֆունկցիոնալության գնահատման գործում:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մանրամասները՝ շուտով տեսանյութում