Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

««Հաստատվել են շփումներ, որոնք 30 տարի չէինք կարողանում հաստատել». Թուրքիայի նախագահի խոսնակի խոսքից բխում է, որ նախկինում ՀՀ որևէ իշխանություն չի համաձայնել թուրք-ադրբեջանական պայմաններով գնալ բանակցությունների»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն այսօր անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման գործընթացին․

📌«Հանգիստ կարող ենք ասել, որ դրական գործընթաց է ընթանում։ Հավանական է մոտ ժամանակներում անձնագրով անցման թույլտվությունների տրամադրման և այլ քայլերի իրականացումը․․․ Շատ կարևոր է, որ թևակոխել ենք լուծման գործընթաց։ Հաստատվել են շփումներ, որոնք 30 տարի չէինք կարողանում հաստատել»:

🔴 Քալընի խոսքերից բխում է, որ նախկինում ՀՀ որևէ իշխանություն չի համաձայնել թուրք-ադրբեջանական պայմաններով գնալ բանակցությունների, ինչին ականատես ենք ներկայումս։ Թեև փորձ է արվում գործընթացը ներկայացնելու իբրև «առանց նախապայմանների», սակայն թուրքական կողմը միակողմանիորեն ներկայացրել է մի շարք նախապայմաններ, օր․՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» կնքումը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը և այլն։ Դատելով բանակցությունների «դրական» ընթացքի վերաբերյալ թուրքական հայտարարություններից`այդ նախապայմանները ընդունելի են ՀՀ դե-ֆակտո իշխանությունների համար:

Հայկական ալիք