Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայ-ադրբեջանական նոր բռնկման հավանականությունը մեծանում է. Stratfor

Stratfor վերլուծական կենտրոնի վերլուծաբանները կանխատեսում են, որ, դատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հռետորաբանությունից, հայ-ադրբեջանական սահմանին կամ Լեռնային Ղարաբաղում նոր բռնկման հավանականությունն աճում է:

«Փաշինյանն ու Ալիեւը նոյեմբերին չկարողացան հանդիպել Բրյուսելում՝ խաղաղ բանակցությունների համար, իսկ դեկտեմբերի հանդիպման հնարավոր հետագա հետաձգումը հստակ նշան է, որ բանակցությունները փակուղի են մտել: Խաղաղ բանակցություններում ավելի մեծ առաջընթաց գրանցելու երկու կողմերի ձախողումը եւ ադրբեջանական հռետորաբանության վերջին փոփոխությունը վկայում են այն մասին, որ Ադրբեջանն ավելի ու ավելի մոտիվացված է ուժ կիրառել՝ իր լծակները ցույց տալու համար, ինչը նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանին կամ Լեռնային Ղարաբաղում բռնության վերսկսման հավանականությունը մեծանում է: Նոր բռնությունն ավելի քիչ հավանական կդարձնի մինչեւ տարեվերջ խաղաղ բանակցություններում բեկում մտցնելու հնարավորությունը»,- ասվում է Stratfor-ի հոդվածում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: