Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը դեռ ուժի մեջ է. Լավրով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռուսաստանի առաջարկը՝ ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստան, դեռ ուժի մեջ է, եթե Հայաստանը նախկինի պես շահագրգռված է դրանում: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Առաջարկը մինչ այժմ սեղանի վրա է, և եթե մեր հայ դաշնակիցները, բարեկամները նախկինի պես դրանում շահագրգռված են, այդ առաքելությունը բառացիորեն 1-2 օրվա ընթացքում կարող է տեղակայվել»,- ասել է Լավրովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ