Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հայաստան» խմբակցությունը ՔՊ-ի 11 նախագծերից «դեմ» քվեարկեց միայն 3-ին, «Պատիվ ունեմը»՝ 8-ին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեցին մի շարք նախագծեր, որոնք քննարկվել էին երեկ եւ այսօր: Ուշագրավ էր, որ իրենց օրակարգով ԱԺ եկած ընդդիմադիրները «ձեռնպահ» են քվեարկում ՔՊ պատգամավորների եւ ՔՊ-ի ղեկավարած կառավարության բերած նախագծերին:

«Հայաստան» խմբակցությունը քվեարկված 11 նախագծերից 8-ին քվեարկեց «ձեռնպահ»:

Ձեռնպահ էր «Հարկային օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծին, ՔՊ պատգամավորների հեղինակած «Հանրակրթության մասին», «ԱԺ կանոնակարգ օրենքում» երդման մասին լրացում կատարելու, կառավարության կողմից ներկայացված «Գործունեության իրականացման ծանուցման մասին», Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին», «Կառավարչական փոխհարաբերությունների կարգավորման մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», կենսաչափական անձնագրերի ներդրման ժամկետը եւս մեկ տարով երկարաձգելուն ուղղված «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերին:

«Դեմ» քվեարկեց 2023-ի «Պետական բյուջեի մասին» նախագծին, մասնագիտացված համատիրություն ունենալուն ուղղված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում եւ «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագծերին:

Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ձեռնպահ էր միայն «Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքներում եւ «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագծերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ