Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում արձանագրում են բարձր տնտեսական ցուցանիշներ. ՎԶԵԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) իր վերջին «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարները» զեկույցում արձանագրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունները դրսևորում են վերջին տարիների իրենց ամենաբարձր աճի տեմպերը։

Ադրբեջանն օգտվում է նավթի և գազի բարձր գների ու արտահանման ավելացման արդյունքում ստացվող եկամուտների բարձր մակարդակից, ինչպես նաև իր ոչ էներգետիկ հատվածի բարձր արդյունքներից:

Միևնույն ժամանակ, Հայաստանն ու Վրաստանն օգուտ են քաղում ռուսաստանյան բիզնեսների և տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) մասնագետների հոսքից, ինչը նպաստում է այս փոքր տնտեսությունների սպասարկման ոլորտների խթանմանը:

Այնուամենայնիվ, 2022 թվականին տարածաշրջանում գրանցված կայուն աճը 2023 թվականին կսկսի թուլանալ՝ ընդգծելով նրա միջնաժամկետ կայունության վերաբերյալ մտահոգությունները: Զեկույցը նախազգուշացնում է, որ Կովկասում ներկայիս աճը հիմնականում պայմանավորված է ժամանակավոր գործոններով, որոնք հեշտությամբ կարող են հակառակ ընթացք ստանալ:

Ադրբեջանի դեպքում անորոշությունը բխում է ոչ միայն էներգակիրների գներից, այլև գնաճից: Վրաստանի դեպքում, սակայն, ռիսկերը պայմանավորված են անորոշությամբ և արտաքին ցնցումների զգալի հավանականությամբ։ Հայաստանի դեպքում դրանք ավելի են ուժգնանում ավելի ու ավելի մեկուսացված ռուսաստանյան տնտեսության հետ երկրի սերտ կապերի պայմաններում։

Կանխատեսվում է, որ այս տարի Ադրբեջանի տնտեսությունը կաճի 4,5 տոկոսով, իսկ հաջորդ տարի այդ ցուցանիշը կնվազի՝ հասնելով 2,5 տոկոսի։ Վրաստանի տնտեսությունը 2022 թվականին կաճի 8 տոկոսի չափով, մինչդեռ հաջորդ տարի կնվազի՝ հասնելով մինչև 5 տոկոս: Նմանապես, այս տարի Հայաստանի տնտեսության 8 տոկոսի չափով ակնկալվող աճը, ամենայն հավանականությամբ, 2023 թվականին կնվազի ու կհասնի մինչև 4 տոկոս։

2022 թվականի առաջին կիսամյակում Կովկասում գնաճը մեծ թափ է հավաքել՝ պայմանավորված էներգակիրների և պարենային ապրանքների թանկացումների նոր ալիքով։ Բոլոր երեք երկրների կենտրոնական բանկերը արձագանքեցին՝ բարձրացնելով իրենց վերաֆինանսավորման տոկոսադրույքները:

Այս տարածաշրջանում գնաճն այժմ իջել և միջինում կազմում է մոտ 10 տոկոս, ինչը դեռևս բարձր է, բայց զգալիորեն ցածր է ՎԶԵԲ-ի գործունեության բոլոր տարածաշրջանների միջինացված ցուցանիշից, որը կազմում է մոտ 16,5 տոկոս:

EU NEIGHBOURS east