Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանը բարելավել է դիրքերը. հրապարակվել է Աշխարհում մամուլի ազատության 2022թ. ինդեքսը. Արուսյակ Ջուլհակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսբուքյան գրառումը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է Աշխարհում մամուլի ազատության 2022թ. ինդեքսը:

Ըստ այս ցուցանիշների՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ նախորդ տարվա 63-րդ տեղից այս տարի բարձրանալով 51-րդ տեղ:
Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում: Վրաստանը 89-րդն է, Թուրքիան՝ 149-րդը, Ադրբեջանը՝ 154-րդը: Հետսովետական երկրներից զիջում է միայն Մոլդովային և Մերձբալթյան երկրներին:

Հայաստանի մեդիա միջավայրի մասին զեկույցում ասվում է, որ չնայած բազմակարծության առկայությանը, մամուլը շարունակում է մնալ բևեռացված: Երկրում ապատեղեկատվության և ատելության խոսքի մասշտաբներն աննախադեպ են, մանավանդ, երբ խոսքն առնչվում է Լեռնային Ղարաբաղի խնդրին: