Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանը չունի այն դիրիժորը, որը կարթնացնի օրկեստրը. Վահե Հովհաննիսյան

Այսօր բոլորը իլյուզիայի մեջ են՝ իշխանությունն ապրում է իշխանական գործունեության իլյուզիայով, ընդդիմությունը՝ ընդդիմադիր գործունեության, իսկ ժողովուրդը՝ խաղաղ, հանգիստ կյանքի իլյուզիայով։ «Հայկական օրակարգ. Ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկմանն ասաց   փորձագետ Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այսօր հանրությունն ապրում է օրվա հոգսով և փորձում է համակերպվել ամեն ինչի հետ։ «Դա շատ ավելի վտանգավոր է, իլյուզիան դրա մակերեսային շերտն է։ Պետք է հանրությանն այդ իլյուզիայից հանել, քանի որ մենք մեզ խաբում ենք մի կարճ ժամանակ մինչև վերջնական աղետը, որը լինելու է պետականության կորուստը»,- նշեց նա։

Նա միաժամանակ ասաց, որ իլյուզայից դուրս գալը մեկ օրում չի լինելու, «Հայաստանն էլ չունի այն դիրիժորը, որը կարթնացնի օրկեստրը», դա պետք է քայլ առ քայլ լինի։

«Եթե մեզ հաջողվի առաջին հերթին նեղ էլիտաներին հանել իլյուզիայից, հետո արթնացնել հանրության 5-7%-ին, ապա շարժիչը կսկսի աշխատել և հանրության տրամադրությունը կփոխվի։ Իլյուզիայից դուրս գալու և հանրության արթնացնելու համար մեզ պետք է ճիշտ մենեջմենթ»,- ընդգծեց Վահե Հովհաննիսյանը։

Նա խոսքով՝ ընդդիմությունում կան շատ խելացի, բանիմաց մարդիկ, բայց պետք է հասկանալ, որ առաջակվող ձևաչափերը կենսունակ չեն։ «Նախ պետք է ազնիվ լինենք հասարակության առաջ, որ սկսեն մեզ լսել։ Երբ տեսնեն, որ ինչ-որ բաներ կիսատ ենք ասում կամ չենք ասում, մեզ չեն լսելու և մարդիկ շարունակելու են ապրել իրենց կենցաղային հոգսերով և իլյուզիաներով»,- նշեց փորձագետը։ 

Վահե Հովհաննիսյանն ասաց, որ պետք է շատ կարևոր երկու հարց լուծել։ Առաջին՝ պետք է ճիշտ ձևակերպել, հստակ կետերով հանրությանը ներկայացնել, թե Հայաստանում ինչու է պետք իշխանափոխությունը։ Երկրորդ կարևորագույն խնդիրն, ըստ նրա, այն է՝ ինչ է լինելու իշխանության հետ իշխանափոխությունից հետո։ 

Մանրամասները՝ տեսանյութում։