Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանը դիմել է Միջպետական ավիացիոն կոմիտեին՝ վերջին ավիաաղետը հետաքննելու համար. «Հետք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Հետք». Դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ աղետի ենթարկված եւ 2 հոգու մահվան պատճառ դարձած օդանավի պատահարի հետաքննությանը ներգրավվել է Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ): Վերջինս ստեղծվել է 1991-ի դեկտեմբերին հետխորհրդային երկրների միջեւ ստորագրված համաձայնագրով: Կոմիտեի գլխավոր գործառույթներից մեկը ավիացիոն պատահարների հետաքննությունն է կամ դրան մասնակցելը:

Հիշեցնենք, որ ամսի 1-ին Երեւան-Աստրախան ուղղությամբ թռչող «Beechcraft 95-B55 Baron» տիպի ինքնաթիռն ընկել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ, այրվել ու ավերվել, 2 օդաչուները՝ ՌԴ քաղաքացիներ Ալեքսեյ Վալերիի Պրոցենկոն (1979 թ.) ու Վիտալի Վասիլիի Ռոգատկինը (1983 թ.) զոհվել են, հայտնաբերվել են նրանց մոխրացած դիերը:

ՀՀ կառավարության 2003 թ. որոշման համաձայն՝ ՀՀ տարածքում քաղաքացիական օդանավերի հետ տեղի ունեցած պատահարի դեպքում մասնագիտական քննությունն անհապաղ կազմակերպում եւ վարում է ՀՀ վարչապետի կողմից նշանակված հանձնաժողովը:

Վարչապետը հանձնաժողովի նախագահ Գ. Սանոսյանին հանձնարարել է ըստ անհրաժեշտության աշխատանքներին ներգրավել համապատասխան մասնագետների:

Ինչպես արդեն գրել ենք, աղետի ենթարկվածը Սլովակիայում որպես OM-KVV գրանցված ամերիկյան «Beechcraft 95-B55 Baron» ինքնաթիռն էր, որն արտադրվել է 1969-ին ու բազավորվում էր Չեխիայի Պրշիբրամ քաղաքի օդանավակայանում: OM-KVV-ի սեփականատերը, համաձայն Սլովակիայի օդանավերի ռեգիստրի, Վադիմ Կորոլն էր (Vadym Korol), իսկ շահագործողը՝ «Enlever Foundation»-ը, որը, ըստ համացանցի բաց աղբյուրների, գրանցված է Սլովակիայի Հլոհովեց քաղաքում:

Այս տարվա օգոստոսի 7-ի դրությամբ օդանավը վաճառվում էր 156.800 եվրոյով (գումարած ԱԱՀ-ն՝ 189.728 եվրո): Թռիչքներին առցանց հետեւող կայքերի տվյալների համաձայն՝ նոյեմբերի 27-ի առավոտյան OM-KVV-ն չեխական Պրշիբրամից թռել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա, այստեղից էլ՝ բուլղարական Բուրգաս: Նոյեմբերի 28-ի առավոտյան ինքնաթիռը նկատվել է Թուրքիայի երկնքում. այն Բուրգասից, ըստ էության, գալիս էր Հայաստան, որպեսզի հետո մեկնի Ռուսաստան:

Համացանցի բաց աղբյուրներում զոհված օդաչուների անունների որոնումը ցույց է տալիս, որ Ալեքսեյ Վալերիի Պրոցենկոյի անվանական տվյալներով գրանցված է 3 կազմակերպություն (չենք պնդում, որ սա հենց զոհված օդաչուն է, բայց շատ հավանական է, որ այդպես է): Երեքն էլ կապ ունեն ավիացիայի հետ:

2017 թ. օգոստոսին Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքային օկրուգում գրանցվել է «Полетаем Авиэшен» ՍՊԸ-ն, որի գործունեության գլխավոր տեսակը օդանավերի եւ ավիացիոն սարքավորանքի վարձույթն ու լիզինգն է: Ընկերության միակ սեփականատերն ու գլխավոր տնօրենը Ա. Պրոցենկոն է:

Ընկերությունն իր պաշտոնական կայքում առաջարկում է թռիչքի կազմակերպում բոլոր ցանկացողների եւ օդանավի վարձակալություն՝ օդաչուի վկայական ունեցողների համար: Ըստ կայքի՝ ընկերությունն ունի արտասահմանյան արտադրության 6 թեթեւ ինքնաթիռ: Միաժամանակ այն առաջարկում է անդամագրվել իր ավիաակումբին:

Բանն այն է, որ 2021 թ. մայիսին «Полетаем Авиэшен»-ի հասցեում գրանցվել է «Авиаклуб “Полетаем”» ասոցիացիան, որի տնօրենը Ալեքսեյ Պրոցենկոն է:

2022 թ. հունվարին էլ Մոսկվայի Վնուկովո շրջանում՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայանի հարեւանությամբ, գրանցվել է «Полетаем Техникс» ՍՊԸ-ն, որի գործունեության գլխավոր տեսակը թռչող ապարատների նորոգումն ու տեխնիկական սպասարկումն է: Ընկերության գլխավոր տնօրենը Ա. Պրոցենկոն է, ով նաեւ դրա 50 տոկոսի սեփականատերն է, իսկ մյուս փայատերը Կոնստանտին Մաքսիմովն է, որը եւս ներգրավված է ավիացիայի ոլորտում:

Չի բացառվում, որ չեխական Պրշիբրամից Ռուսաստան մեկնող «Beechcraft 95-B55»-ը գնում էր համալրելու «Полетаем Авиэшен»-ի ավիապարկը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: