Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանը համաձայն է ԱՄՆ–ին փոխանցել վտանգավոր կենսաբանական ախտածինների նմուշները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հայկական կողմը պարտավորվում էր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին փոխանցել պահանջված այն վտանգավոր ախտածինների նմուշները, որոնք հավաքվել են ՀՀում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով»:

ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի միացյալ նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը

ՀՀ ԱԻՆ-ի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև 2010թ–ին ստորագրված այս համաձայնագիրը մինչ օրս չէր վավերացվել դրանում Հայաստանին ներկայացվող պարտադիր պահանջների պատճառով:

«Համաձայնագրի նպատակն է՝ խթանել նշված ոլորտում կողմերի միջև արդյունավետ և կանոնակարգված փոխգործակցությունը։ Համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հայկական կողմը պարտավորվում էր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին փոխանցել պահանջված այն վտանգավոր ախտածինների նմուշները, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով»:

Կողմերը համաձայնել են փոփոխություն կատարել համաձայնագրում:

«Նշված փոփոխությամբ համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն վերացվում է պահանջվող վտանգավոր ախտածինների նմուշները ամերիկյան կողմին փոխանցելու պարտադիր բնույթը՝ այն դարձնելով հայեցողական և վերաբերելի միայն հարուցիչ պարունակող ախտաբանական նյութին, որը հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր հարուցիչի բռնկման, համաճարակի կամ դրա հետ կապված վտանգի դեպքում» ։

2022թ–ի սեպտեմբերի 30-ին ստորագրված նոր համաձայնագրում այս կետը խմբագրվել է, վտանգավոր ախտածինների նմուշները ամերիկյան կողմին փոխանցելու պարտադիր բնույթը դարձել է հայեցողական։

Լ.Մ.