Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանը խնդրում է ՄԱԿ-ի դատարանին Ադրբեջանի դեմ միջանկյալ մի քանի միջոց կիրառել

Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին խնդրում է պարտադրել Ադրբեջանին հետևյալ միջանկյալ միջոցները, նախքան այս գործը, ըստ էության, վճռելու: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի  գործով դատավարական լսման ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Նախ՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումն ու  օժանդակությունը, այսպես կոչված, բողոքների, որոնք խաթարում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ։

Երկրորդ՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի անխափան, ազատ, անդադար տեղաշարժը բոլոր անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների Լաչինի միջանցքով՝  երկու ուղղությամբ:

Երրորդ՝ Ադրբեջանն անմիջապես լիովին կվերականգնի և ձեռնպահ կման  բնական գազի և այլ հանրային ծառայությունների մատակարարումը խաթարելուց Լեռնային Ղարաբաղ»,- հայտարարեց Եղիշե Կիրակոսյանը։