Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանը ոչ միայն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, այլև խորացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ. դեսպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն ծավալելու առաջարկից: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը:

«Դուք գիտեք, որ միջպետական հարաբերություններում լինում են հարցեր, որոնք քննարկվում են, և որոնց տրվում են լուծումներ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ոչ մեկ ՀԱՊԿ դիտորդներից չի հրաժարվում: Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Միավորված շտաբի պետի` տարածաշրջան այցի արդյունքում, չի ստորագրվել, քանի որ հայկական կողմը ցանկանում էր, որպեսզի այս փաստաթուղթը լրամշակվի… Այդ փաստաթուղթը հենց լրամշակման փուլում է»,- ասել է Հարությունյանը:

Նա նաև հերքել է որոշ քաղաքագետների ու վերլուծաբանների այն ենթադրությունները, թե Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից:

«Նման մոտեցումներն ու կարծիքները իրականությանը չեն համապատասխանում այն առումով, որ պետությունների միջև հարաբերությունները սահմանվում են ստորագրված  պայմանագրերով, և այդ պայմանագրերը, որոնք ստորագրվել են դեռ 90-ականներին, շարունակում են հիմա համալրվել: Դուք հիանալի գիտեք, որ մեր առաջնորդների միջև եղել են տասնյակ հանդիպումներ և հեռախոսազրույցներ: Մեր վարչապետը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք անգամ չի կարող լինել, հետևաբար, դա չի համապատասխանում իրականությանը, ընդհակառակը, մենք խորացնում ենք մեր փոխհարաբերությունները, և, այսպես ասած, այս անկայուն շրջանում մեր հարաբերությունները խորանում և խորանում են… Եվս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ, ԱՊՀ անդամ, այլ տարածաշրջանային կազմակերպությունների անդամ, որտեղ կա նաև Ռուսաստանը: Հետևաբար, այդ ամենը կարելի է ընդունել որպես այնպիսի մարդկանց հայտարարություններ, ովքեր չեն հասկանում մեր փոխհարաբերությունները»,- ասել է դեսպանը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ