Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանը պայքարի և դիմադրության հնարավորությունները չի սպառել. Տիգրան Աբրահամյան

«Կարծում եմ իրավիճակից ելքեր կան, որ ասում են բեկում հնարավոր չէ իրականացնել, իրականում այդ մտքի գլխին կանգնած է իշախանությունը, որին ղեկավարում է Փաշինյանը»,- Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Սրընթաց զարգացումների շեմին» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ զիջողականության բուրգի գլխից Նիկոլ Փաշինյանի հեռացումը դոմինոյի էֆեկտով բերելու է նրա փլուզմանը:

Աբրահամյանը հայտնեց, որ ՀՀ ԶՈւ-ում և համակարգից դուրս կան զինվորականներ, որոնք կարող են վերադառնալ և բանակը դուրս բերել այս վիճակից:

Պատգամավորը կարևորեց դիվանագետների, քաղաքական գործիչների բանակցությունները, սակայն պակաս կարևոր չհամարեց,  թե այդ բանակցության պահին նրանց թիկունքում ինչպիսի զինված ուժեր են կանգնած:

Նկատելով, որ ժողովուրդն, ընկնելով իշխանությունների քարոզչության ազդեցության տակ, մտածում է, թե այլևս ոչինչ փրկել հնարավոր չէ, պայքարելու և դիմադրության հնարավորություն այլևս չկա՝ Տիգրան Աբրահամյանն ասաց. «Այն արվում է նրա համար, որ վաղը ինչ-որ մի խայտառակ փաստաթուղթ ստորագրվի և հանրության համար շատ հեշտ մարսելի դարձվի: Բայց ուզում եմ հստակ արձանագրենք, որ Հայաստանը պայքարի և դիմադրության հանրարվությունը չի սպառել»:

Նրա խոսքով՝ կան գործընթացներ, որոնց արդյունավետ ելքի պարագայում ՀՀ-ն հնարավորություն ունի ոտքի կանգնելու և ընդհանուր դիմակայության պայմաններում անկախ ռեգիոնալ կամ աշխարհաքաղաքական ծանր մթնոլորտին,  միջավայրին, բեկում մտցնելու: