Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանը Թուրքիայի երկրաշարժի էպիկենտրոնից հեռու է. Սեյսմոլոգ

Հայաստանը Թուրքիայում տեղի ունեցող երկրաշարժի էպիկենտրոնից բավականին հեռու է գտնվում. Հայաստանի տարածքին վտանգ չի սպառնում, և այս ուժեղ երկրաշարժը չի կարող ազդել Հայասատանի սեյսմիկ իրավիճակի վրա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանը՝ նշելով, որ փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը մեծ տարածք է ընդգրկել և մեծ վնասներ է հասցրել:

«Թուրքական ցանցի  վերջին ճշգրտումներով երկրաշարժի մագնիտուդը 7,8 է եղել:  Համեմատելու համար նշեմ, որ Սպիտակի երկրաշարժը եղել է 7,0: Երկրաշարժը՝ 7,8 մագնիտուդի դեպքում 10 բալից ավելի է՝ մոտ 11 բալ: Եթե հաշվի առնենք, որ  խորությունը մասնագետները գնահատում են 7-ից 10 կիլոմետր, ուրեմն ավերածությունների մասշտաբը շատ մեծ կլինի: Երկրաշարժը որոշ չափով ընդգրկել է նաև Սիրիայի տարածքը. ավերվածության գոտին հասել է մինչև Հալեպ:  Հետևանքները շատ ծանր կլինեն Թուրքիայի և Սիրիայի համար թե մարդկային, թե  նյութական կորուստների տեսակետից: Զոհերի թիվը հայտնում են դուրս բերված դիերի քանակով: Ես համոզված եմ, որ այդ թիվը շատ մեծ կլինի: Զոհեր կան նաև Սիրիայի հյուսիս-արևմտյան մասում՝ մինչև Հալեպ ընկած տարածքներում»,- ասել է սեյսմոլոգը։

Մասնագետը նշելէ, որ Թուրքիայի հարավ-արևելյան մասում՝ Կիպրոսից դեպի Թբիլիսի ձգվող ուղղությամբ, բեկվածք է անցնում, որը կոչվում է Արևելա-անատոլիական բեկվածք. այն ծնում է ուժեղ երկրաշարժեր՝ մինչև 11 բալ ուժգնությամբ: Փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը հենց այս բեկվածքի հետևանքն է:

«Հյուսիս-անատոլիական բեկվածքի փոքր ճյուղերից մեկը Անիից մտնում է դեպի Գյումրի և դուրս է գալիս Սպիտակի օջախային գոտի, բայց հավանականությունը, որ այդ ճյուղը կաշխատի և Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ կլինի, շատ ցածր է,  նույնիսկ անհավանական է»,- ասել է նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։