Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանը Թուրքիային պետք է փրկարարական օգնություն առաջարկի առնվազն այս 4 պատճառով. Դանիել Իոաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանն այժմ Թուրքիային պետք է փրկարարական օգնություն առաջարկի. առնվազն այս 4 պատճառով՝

1.Ծանր պահին օգնության ձեռք մեկնելը հարաբերությունները նորմալ վիճակի բերելը ու թշնամական ընկալումները մեղմացնելու լավ միջոց է: Թուրքական հասարակությունը մեզ ընկալում է որպես թշնամի ու դա հեչ լավ չի, որ մի 80 միլիոն մարդ քեզ թշնամի է համարում:

2.Մեր փրկարար ծառայությանը, մեղմ ասած, չէր խանգարի երկրաշարժի հետևանքների վերացման փրկարարական օպերացիայի մասնակցելը՝ սովորելու ու ուրիշներից փորձ վերցնելու տեսանկյունից:

3.Թուրքիայում փլատակների տակ այժմ խեղդամահ են լինում հազարավոր սովորական մարդիկ (այդ թվում՝ երեխաներ): Չի կարելի ծալած ձեռքերով հետևել, թե ինչպես են մեռնում մարդիկ, ում դու կարող էիր օգնել: Չկա արժեհամակարգ, որտեղ դա նորմալ է:

4.Թուրքիան մեր հարևանն է, մի օր էլ մեր մոտ կարող է լինի (ավելի ճիշտ՝ կլինի) ուժեղ երկրաշարժ ու մենք էլ իրենց օգնության կարիքը կունենանք: Իսկ իրենք ամենամոտն են ու ամենաշուտը կարող են գալ՝ փլատակների տակից մեր հարազատներին (տնից-տեղից հեռու) փրկելու համար:

Գառնիի ճեղքվածքում երկրաշարժի դեպքում Երևանում զոհերի թիվը կարող է հասնել 170 հազարի (Ճապոնացի մասնագետների հաշվարկներով) և ևս մինչև 200 հազար մարդ դրսում (անօդևան) է մնալու:

Նման սցենարում մենք բոլորի օգնության կարիքը շատ ենք ունենալու, իսկ Թուրքիան, ֆիզիկապես, ամենամոտն է: