Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանի դեմ թշնամական քարոզչությունը նոր մակարդակ է անցել․ 2 նոր թեզ

Հայաստանի զլմ-ներում ռուս-թուրքական սեպտեմբերյան ագրեսիայից եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի Երեւան այցից հետո երկու թեզ է դրվել շրջանառության մեջ։ Առաջին՝ հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացումը ձեռնտու չէ Իրանին, երկրորդ՝ Հայաստանի հետ չեն դաշնակցի, եթե կա Ադրբեջանի հետ հակամարտությունը։

Ռուսական կացնային քարոզչության տապալումից հետո ակնհայտորեն փորձ է արվում անցնել ավելի «բազմաշերտ» միջոցների՝ թե թեզերն են ավելի ճշմարտանման հնչում՝ հիմքում դնելով քաղաքականության վերաբերյալ ավանդական պրիմիտիվ-մատչելի սխեմաներ, թե կատարողներն են տարբեր, շատերը՝ արեւմտամետի համարում ունեցող, ինչը պետք է որ վստահություն ներշնչի։ Խնդիրը մեկն է՝ Հայաստանը պահել ռուս-թուրքական ճահճում, բացառելով միջազգային մեկուսացումը հաղթահարելու հնարավորությունները։

Վերը բերված երկու թեզերը շրջանառվում են հենց այդ նպատակադրմամբ, ընդ որում այն բանից հետո, երբ մասնավորապես Հայաստանի հարավի ու աշխարհքաղաքական սահմանների վերաբերյալ ԱՄՆ-ն ու Իրանը ցուցաբերում են նույնական մոտեցումներ։ Իրանցի քաղաքագետ Ամիր Ալի Աբոլֆաթահը, նշելով այդ հանգամանքը, ասում է, որ ԱՄՆ-ն ու Իրանը բնական դաշնակիցներ են Հարավային Կովկասում։ Ի դժբախտություն հայ քարոզիչների, քաղաքականության մեջ կա բնական դաշնակից երեւույթը եւ այն շատ հարցերում ավելի հիմնավոր է, քան «սովորական» դաշնակցությունը։ Հայաստանի պարագան Իրանի ու ԱՄՆ բնական դաշնակցության մի դրվագն է։

Ինչ վերաբերում է երկրորդ թեզին՝ Հայաստանի հետ չեն դաշնակցի, եթե կա Ադրբեջանի հետ հակամարտությունը, սա կատարյալ անհեթեթություն է թեկուզ այն առումով, որ դաշնակիցները վերանում եւ նորերն ի հայտ են գալիս հենց հակամարտության փուլերում։ Եթե չլիներ Ուկրաինայի օրինակը, գուցե եւ կարելի էր շահագործել նման մտքերը, սակայն 5 տասնյակից ավելի պետությունների կոալիցիան ձեւավորվել է հենց Ռուսաստան-Ուկրաինա կոնֆլիկտի արդյունքում։ Այս թեզի նպատակն առավել քան պարզ է՝ Ռուսաստանի վերացումը որպես դաշնակից չպետք է «համալրվի»։

Ռուսական քարոզչությունն ու դրա հայաստանյան ադեպտները մնում են նույն կացնային ռեժիմում, որքան էլ փորձում են դրան տալ «աշխարհքաղաքական պատշաճության» երանգներ։ Հայաստանյան կատարողներն, իրենց հերթին, պետք է լավ մտածեն թշնամական քարոզչությունը տարածելուց առաջ։