Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանի և Թուրքիայի բանագնացները կհանդիպեն Կարսում՝ ԱԳՆ-ի, առևտրի և տրանսպորտի ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ

Երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Երևանի և Անկարայի ներկայացուցիչների նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրները։

Նախատեսվում է, որ հանդիպմանը կմասնակցեն երկու երկրների արտգործնախարարությունների, առևտրի և տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչներ։ Դրա արդյունքների հիման վրա կսկսվի տեխնիկական հարցերի ուսումնասիրությունը, որոնց շուրջ ձեռք կբերվեն պայմանավորվածություններ։

Մինչ այդ Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքը հայտնել էր Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների հինգերորդ փուլի անցկացման հնարավորության մասին՝ որպես հանդիպման հարթակ նշելով Թուրքիան։